Items filtered by date: Երեքշաբթի, 05 Մայիսի 2020
Երեքշաբթի, 05 Մայիսի 2020 20:41

Էպիկենտրոն 05.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Դեռևս երեկ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը 24 ժամվա ընթացքում հասցրեց ազատվել այդ պաշտոնից, ապա նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ դրանից մի քանի ժամ հետո արդեն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ: Չնայած երիտասարդ տարիքին, 28-ամյա Արգիշտի Քյարամյանն ունի աշխատանքային հարուստ կենսագրություն և բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«Մեծ ճգնաժամն առջևում է, այն կսկսվի հուլիս-օգոստոս ամիսներին», - անդրադառնալով համաճարակի հետևանքներին՝ խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթների համար հերթագրվել են դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորները: Հայտարարությունների մի մասը վերաբերել է արտաքին մարտահրավերներին: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը հյուրընկալելու է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստերը: Օրակարգում է 27 հարց է,այդ թվում՝ կառավարության ծրագրի 2019-ի կատարողականը: Մինչև բուն նախագծերին անցնելը, խորհրդարանը դիրքորոշում է հայտնել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերի վերաբերյալ: Իշխանությունը մերժել է ընդդիմադիրների բոլոր նախագծերը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են առողջապահության և կրթության ոլորտները համակարգող օրենսդրական խոշոր փաթեթները,ինչպես նաև լիզինգի մասին նոր օրենքը:

Առավոտյան դաժան և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Ոստիկանությունն ու Փրկարար ծառայութունն ահազանգ են ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում կան դիեր: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են 92 շենքի բնակիչներ 40-ամյա Կարեն Մ.-ի, նրա 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ հարևանների՝ հայրը երեխաներից մեկին գցել է պատուհանից, այնուհետև ինքն է նետվել մյուս երեխայի հետ: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում: Ի՞նչը կարող էր դրդել հորը նման սահմռկեցուցիչ քայլի և ի՞նչ են պատմել հարևանները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեծ թափով շարունակում է սոցիալական ծրագրերի երկրորդ փուլը՝ բնակիչներին տրամադրելով պարարտանյութ ու սննդամթերք: Հերթական անգամ մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ է հատկացվել Գեղարքունիքի մարզին: Այս անգամ ծրագրից օգտվել են Մարտունու տարածաշրջանի համայնքների բնակիչները: Գյումրիում էլ աջակցություն են ստացել զոհված ազատամարտիկների ընտանիքները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամի ջանքերով Երևանում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։