Items filtered by date: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2019

Ամանորի հեքիաթը վարակիչ է: Թե՛ մեծ, թե՛ փոքր, կախարդական տոներին սպասում են մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ: Աիդա Կարապետյանն այս անգամ փորձել է բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնել Ամանորը, քաղաքի «լուքն» ու տոնի խորհուրդը: «Էպիկենտրոնը» նաև կապ է հաստատել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ, որոնք հղել են իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Ինչպե՞ս են խորհրդարանականներն ու ազգընտիրները պատրասվում Ամանորին.մարդիկ, որոնց մշտապես սովոր ենք տեսնել թեժ ելույթներով, սուր հարցերով ու քննադատություններով: Իզաբելլա Հովհաննիսյանը, որը երկար տարիներ հետևում է Ազգային Ժողովի աշխատանքներին, Վահե Էնֆիաջանի երեք որդիների հետ Ձմեռ պապին նամակ է գրել, Թագուհի Թովմասյանի հետ Գավառի փախլավա թխել, Էդմոն Մարուքյանի հետ էլ ամանորյա նվերներ ընտրել: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը դեռ հավատում են Ձմեռ պապին, ավելին՝ նրան նաև նամակներ են գրում:

Տարեվերջին հանգուցալուծմանը որոշ չափով մոտեցավ ՍԴ-ի շուրջ իրավիճակը: Մեղադրանք առաջադրվեց Հրայր Թովմասյանին: Սակայն անցնող տարվա գլխավոր ինտրիգը երկրորդ նախագահի դատավարությունն էր: Տարվա շոկային բացահայտումը բոլորին ուղղակի սթրեսի ենթարկած երեխաների ապօրինի որդեգրումներների դեպքերն էին: Քրեական գործով կասկածյալներն այս պահին դեռ ազատության մեջ են, թե ի՞նչ կլինի առաջիկայում, մենք կհետևենք ամենայն ուշադրությամբ: Տարվա ամենադատերն ու մեղադրանքները մեկ տեսանյութում՝ հեշթեգերով:

Փաշինյան- Ալիև հայտարարված ու չհայտարարված հանդիպումների շարք, հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցեր: 2019-ին Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացնող երկրների թիվն ավելացավ, Հայաստանը պատվով ավարտեց Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը: Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ Կոնգրեսն ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին:

Անցնող տարվա ներքաղաքական իրադարձություններն այնքան շատ էին, որ դժվար է կողմնորշվել՝ ինչից սկսել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ որոշումները, իրար հաջորդած աղմկոտ հրաժարականները, Բարձր դատարանի շուրջ ինտրիգը ցնցումների ենթարկեցին երկրի քաղաքական լանդշաֆտը: Ընդդիմությունը երկրի բարձրագույն ամբիոնը պահեց որպես բազմակարծության գլխավոր հարթակ, արտախորհրդարանական ուժերն էլ շարունակեցին անխնա քննադատությունը: Մերժված նախագահն էլ մեկ ու կես տարվա դադարից հետո վերջապես խախտեց լռության ուխտը:

Ամանորին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս անմոռանալի ակնթարթների պակաս չեն զգա: Իսկ դրա համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստվել է, ինչպես հարկն է: Տոնական բազմաթիվ անակնկալներ՝ մեր երկրի հարյուր հազարավոր երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Նոր տարվա ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները,նվերներով լի պարկերով դեկտեմբերի 26-ից շրջում են Երևանի ու մարզերի բոլոր շրջաններով, ուրախություն պարգևում իրենց հանդիպող փոքրիկներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է տարբեր անակնկալներ մատուցել երեխաներին: Հերթական անգամ Երևանի ու մարզերի հարյուրավոր անապահով ընտանիքներ, իրենց փոքրիկների հետ, հնարավորություն են ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել Ամանորի շքեղ միջոցառման: Հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց ուղևորափոխադրման խնդիրն ու ճանապարհածախսը, այլև ջանք չի խնայել, որպեսզի մանուկները ժպտալու և երջանականալու ևս մեկ առիթ ունենան:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։