Items filtered by date: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019
Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 21:00

Էպիկենտրոն 21.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ գործկոմի անդամների հետ քննարկել են հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակը, որի արդյունքում էլ գործընկերներին առաջարկել է ընդունել իր հրաժարականը: Վանեցյանը նաև նշել է, որ պաշտոնը թողնելու պատճառը Իտալիա-Հայաստան խաղում մեր հավաքականի աննախադեպ պարտությունն էր: Հրաժարական է ներկայացրել նաև Ֆեդերացիայի գործկոմը:

Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 21.11.2019

Published in Անցուդարձ

«ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը գնահատում եմ որպես վախի ևս մեկ արտահայտում»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասել է, որ «Սերժ Սարգսյանը չի գնացել, իրեն պարտադրել են, որ գնա»: Ի պատասխան նոր իշխանության հասցեին նախկինների մեղադրանքների՝ իշխող ուժի ներկայացուցիչը մատնանշել է հեղափոխությունից ի վեր ունեցած ձեռքբերումները: Մինչդեռ Հանրապետականները շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումները: Ի՞նչն է փոխվել և ի՞նչն է մնացել անփոփոխ. քաղաքական ուժերի ներկայացուցիչներն «էպիկենտրոն»-ի հետ զրույցում մեկնաբանել են Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հիմնական ուղերձները:

«911» ծառայությունն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ, սակայն դեպքի վայր հասնելուց հետո փրկարարները ևս 5 ջոկատի կարիք են ունեցել: Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը, հարակից շինության տանիքը: Դեպքի վայրում է եղել նաև ԱԻ նախարարը:

Գործադիրը որոշել է լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց 30 տարվա վաղեմության խնդիրը: Աճուրդի կդրվի Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պետությանն էր նվիրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը: Մեկնարկային գինը մոտ 7 միլիարդ 530 միլիոն դրամ է: Մեկ այլ որոշմամբ էլ կկարգավորվի խեցգետնի որսը Սևանա լճում: Իսկ կառավարության շենքի դիմաց շարունակվել են բողոքի ակցիաները: Իրենց խնդիրների մասին են բարձրաձայնել Կոնդ թաղամասի և Եկմալյան փողոցի բնակիչները:

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը  առաջիկա  մեկ-երկու օրվա ընթացքում   կտեղադրվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության պաշտոնական կայքում: Նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ այս օրերին բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք մանրամասն  քննարկել են: Չնայած  հանրային մեծ աղմուկին և բողոքի ցույցերին ՝ օրենքի խնդրահարույց կետերը չեն փոփոխվել: Հիշեցնենք՝ նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվում է բուհերի հայեցողությանը` առանց պարտադիր բաղադրիչի:

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ: 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վրաստանի Գործընկերության հիմնադրամի նախագահ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Ընդգծելով հայ-վրացական հարաբերությունների եղբայրական բնույթը՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարել ջանքերի միավորումը՝ երկու երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ուղղված համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Գագիկ Ծառուկյանը և Դավիդ Սագանելիձեն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերին՝ համաձայնելով, որ այս ոլորտում առաջընթացի չօգտագործված հսկայական ներուժ կա:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։