Items filtered by date: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019 22:55

Էպիկենտրոն 19.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Ծավալուն օպերատիվ և հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարբեր պաշտոնյաներ և մանկատների տնօրեններ օրենքի կոպիտ խախտումներով կազմակերպել են երեխաների որդեգրման գործընթացը, կազմել կեղծ փաստաթղթեր, առանձին դեպքերում նույնիսկ դիմել սպառնալիքների: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 19.11.2019

Published in Անցուդարձ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անցել է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների մթնոլորտում: Դատարանը քննել է 2-րդ նախագահի պաշտպանների մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը, լսել կողմերի կարծիքները: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորին հորդորել է կարգի հրավիրել կողմերին և թույլ չտալ վիրավորական արտահայտություններ պաշտպանական կողմի հասցեին, այլապես իրենք ստիպված կլինեն մտածել նիստերի դահլիճ մտնելու և նիտերին մասնակցելու մասին: Պատասխանելով բացարկի միջնորդությանը՝ դատախազները հայտարարել են, որ փորձ է արվում քրեական գործը տեղափոխել այլ հարթություն: Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո մերժել է միջնորդությունը:

Առաջին անգամ նվազագույն ամսական աշխատավարձը կհավասարվի նվազագույն սպառողական զամբյուղի մեծության հետ: Խորհրդարանը միաձայն ընդունել է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը: Այնուհետև խորհրդարանն ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: ԱԺ երեք խմբակցությունների, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի բոլոր 5 թեկնածուներն ընտրվել են: Ի թիվս այլ նախագծերի, օրենսդիրը քննարկել է նաև քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկելու աղմկահարույց օրինագիծը:

Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019 16:29

Ինչպե՞ս աշխուժացնել ձմեռային տուրիզմը

Հայաստանում պատրաստվում են ակտիվացնել ձմեռային զբոսաշրջությունը: Սա Զբոսաշրջության կոմիտեի հավելյալ մարքեթինգային քաղաքականության օրակարգում է: Շեշտադրվելու է նաև Գյումրին, տեղեկացրել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Այս գործում առկա է Զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Մարքեթինգային ասոցիացիայի գործակցությունը:

«Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական վարքագիծը», -նշված է Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների ու մարզիկների տարածած հայտարարությունում: «Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են լինել անդառնալի ու շատ ցավոտ »,- ասվում է հայտարարությունում, որին միացել են մարզաշխարհի հարյուրից ավելի ներկայացուցիչներ: Նրանց թվում են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, օղակների արքա Ալբերտ Ազարյանը, Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, անվանի և հեղինակավոր մարզիկներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունն ամբողջությամբ:

Կարևոր համարելով Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդումն ու առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ չորրորդ տարին անընդմեջ Գագիկ Ծառուկյանը հոգում է Հայաստանում սովորող լիբանանահայ ուսանողների ուսման ծախսերը: Դեռ 2015թ-ին Լիբանան կատարած այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն տարի փոխանցել հայրենիքում սովորող լիբանանահայ 20 ուսանողի վարձավճարն ամբողջությամբ: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ նախագահը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամը այս տարի ևս կփոխանցի նրանց ուսման վարձավճարները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։