Items filtered by date: Երկուշաբթի, 07 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի, 07 Հոկտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 07.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը: Աշխարհում ՏՏ ոլորտի խոշորագույն իրադարձությունն այս տարի անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Պաշտոնական բացման արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում օրինակներ է բերել պատմության ամենահաջողված հայկական IT պրոդուկտների մասին և նշել, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտի կարևոր կենտրոններից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Քոչարյանն ու «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ի նշան բողոքի, մի քանի րոպե կանգնած են մնացել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը դատավորի նկատմամբ: Քոչարյանի աջակիցները պաշտպանություն են հայտնել օրերս Դանիբեկյանի հաղորդման հիման վրա կալանավորված Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին, իսկ ահա Քոչարյանի պաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարել:

Խորհրդարանում քննարկվել են պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները: ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները, գերակա շահից տուժած քաղաքացիներ: Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրը հնարավոր է լուծել ոչ թե կառավարության որոշումներով, այլ օրենսդրական կարգավորումներով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է գերակա շահ ճանաչվող գույքի օտարման դեպքում 15 տոկոսի փոխարեն 25 տոկոս հավելյալ գումար տրամադրել՝ որպես խրախուսում։

Խորհրդարանական ուժերն ամփոփել են անցած քառօրյան, որի թիվ մեկ հարցը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծն էր: Խմբակցությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց դիրքորոշումները նախաձեռնության վերաբերյալ: Լրագրողները պատգամավորներին հարցեր են ուղղել նաև «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացված ոտնձգության դեպքի վերաբերյալ: Երեք ուժերի ներկայացուցիչներն էլ դատապարտել են կատարվածը: «Նման քայլերն աչքաթող անելը կարող է վնասել Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:

Հանրապետության հրապարակում մեկնարկած շքեղ համերգով ազդարարվել է Երևանում WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մեկնարկը: Լուսային և ձայնային բացառիկ էֆեկտներով հագեցած աննախադեպ շոուի կայացման գլխավոր աջակիցը «Մուլտի գրուպ» կոնցեռնն էր: WCIT-ի կազմակերպիչներն օգնության խնդրանքով դիմել էին կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին և անմիջապես ստացել նրա դրական արձագանքը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն: Համերգին մասնակցել են երաժիշտներ բոլոր այն 15 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում է «Ֆրանկո Ֆերարա» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր տնօրեն, աշխարհահռչակ երաժիշտ Անտոնիո Կոնսալեսը: Նա այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ արժանացել է Գագիկ Ծառուկյանի ջերմ ընդունելությանը: Բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են օր-օրի զարգացող հայ իտալական հարաբերություններն ու խորացող մշակութային կապերը: Իտալացի դաշնակահարը նաև շրջայց է կատարել կոմբինատում,ծանոթացել հայկական բազմադարյան գինեգործության ավանդույթներին ու գինի ըմբոշխնել: Հենց կոմբինատի տարածքում Կոնսալեսը հանդես է եկել մենահամերգով՝ ներկայացնելով արտասահմանցի և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայաստանում է «Ֆրանկո Ֆերարա» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր տնօրեն, աշխարհահռչակ երաժիշտ Անտոնիո Կոնսալեսը: Նա այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ արժանացել է Գագիկ Ծառուկյանի ջերմ ընդունելությանը: Բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են օր-օրի զարգացող հայ իտալական հարաբերություններն ու խորացող մշակութային կապերը: Իտալացի դաշնակահարը նաև շրջայց է կատարել կոմբինատում,ծանոթացել հայկական բազմադարյան գինեգործության ավանդույթներին ու գինի ըմբոշխնել: Հենց կոմբինատի տարածքում Կոնսալեսը հանդես է եկել մենահամերգով՝ ներկայացնելով արտասահմանցի և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։