Items filtered by date: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում է ՀՔԾ-ն: Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ ` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Այսօր խորհրդարանում նաև հայտարարությունների ժամ էր: Պատգամավորների ելույթների զգալի մասը վերաբերել է երկրում կատարվող ամենաքննարկվող փոփոխություններին ՝ գիշերօթիկների փակումից մինչև վարորդների համար բալային համակարգի ներդրում: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն Կրթության և գիտության մասին օրենքում» կատարվող աղմկահարույց փոփոխություններին, համաձայն որոնց նախատեսվում է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չներառել պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում:

Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 21:00

Էպիկենտրոն 22.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 22.10.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Իշխող մեծամասնությունը թույլ չի տվել, որպեսզի ընդդիմադիրների ներկայացրած 9 նախագծերը ընդգրկվեն նիստերի օրակարգում: Դրանց թվում են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած ուսանողների կրթաթոշակների բարձրացման, հանդիպակաց գոտին հատելու դեպքում տուգանքի խստացման և ներդրումային համակարգում մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման վերաբերյալ նախագծերը: Իշխանությունը դեմ է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերին՝ դրանք անվանելով պոպուլիստական: «Իմ քայլի» գործելաոճը խորհրդարանում թեժ բանավեճ է առաջացրել: Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները քննարկել են մի շարք այլ աղմկահարույց հարցեր:

Երեկվանից մամուլն ու համացանցը ողողված են կառավարության աղմկահարույց որոշումներից մեկի մասին քննադատություններով: Պարզվում է՝ մի քանի ամիս առաջ կառավարության գաղտնի որոշմամբ բարձրացվել են պետական մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերը և այն էլ՝ զգալի չափով: Կառավարությունը պաշտոնապես չի հաստատել, ոչ էլ հերքել է լուրը: Մյուս ամենաքննարկվող թեման էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանին ձերբակալելու լուրն է: Վերջին օրերի թոփ-թեմաները մեկնաբանել են խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչները:

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօրվանից բացվել է «Փրկեալ ձեռագործք Հայոց» խորագրով ցուցահանդեսը: Աստվածաբան Նարեկ Աշուղաթոյանի արևմտահայկական ասեղնագործ իրերի հավաքածուի ցուցահանդեսը ներկայացված կլինի մեկ ամիս: Հավաքածուն ներկայացնում է 19-րդ դարի ժամանակաշրջանի նմուշներ՝ մոտավորապես սկսած 1650-ականներից մինչև 1915թթ: Նարեկ Աշուղաթոյանը «էպիկենտրոն»-ին ցույց է տվել պապից ստացած ժառանգությունն ու աճուրդներից գնված ամենաթանկ գործը:

«Գագաթնաժողով հանուն անտառների.գլոբալ ջանքերը և Հայաստանը». երեք օր շարունակ՝ հայ և միջազգային փորձագետները մեր երկրում կքննարկեն անտառների պահպանման, վերականգնման հարցերը: Գիտաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը: «Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն է ստանձնել անտառների պահպանության, վերականգնման և անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հիշեցրել 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության մասին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ի թիվս տարբեր թեմաների` ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին: Գագիկ Ծառուկյանն անընդունելի է համարել Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին տեղեկությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ի թիվս տարբեր թեմաների` ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին: Գագիկ Ծառուկյանն անընդունելի է համարել Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին տեղեկությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։