Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի Հանրապետության օրվա միջոցառումները նշվում են հատուկ կարգով: Մուտքը Սարդարապատի հուշահամալիր բաց է եղել միայն պաշտոնյաների համար: Առավոտյան այնտեղ է եղել Հայաստանի քաղաքական ու հոգևոր վերնախավը, նաև Արցախի նորընտիր նախագահը: Բարձրաստիճան այրերը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ, հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին: Տոնի առթիվ տեղի է ունեցել նաև Սարդարապատի թանգարանի ցուցանմուշների օնլայն ցուցադրություն: