ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տոնել է բեմական գործունեության 50-ամյակը: Հոբելյանական երեկոն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա է գտնվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանը: Շնորհավորելով մեծանուն արտիստին նշանակալից տոնի կապակցությամբ՝ նա նշել է, որ մեր ազգի երախտավորները, անկախ նրանից, թե որ ոլորտն են ներկայացնում, պետք է գնահատվեն ու մեծարվեն կենդանության օրոք: Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակելու է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մշակույթին ու արվեստի գործիչներին:
Եվրոպական հայտնի «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցը կրկին Հայաստանում է: Կոշիկ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, խոսվել է վերջին ամիսներին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների մասին: Գագիկ Ծառուկյանը հայ գործարարներին հայտնել է, որ անձամբ է վերահսկում կատարվող ամբողջ աշխատանքի ընթացքը: Նրա տեղեկացմամբ՝ վերջերս Եվրոպա ուղարկված հայկական կոշիկի առաջին խմբաքանակն արտասահմանյան խոշոր ընկերություններ մոտ լուրջ հետաքրքություն է առաջացրել: «Կան բոլոր նախադրյալները ամսիներ առաջ ծնված նախաձեռնությունը միչև վերջ կյանքի կոչելու համար»,-ասել է նա:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv