Վանաձորում ավարտվեց ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 19-րդ մրցաշարը: Եզարափակիչ գոտեմարտերին տեղում հետևում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Աշխարհի առաջնությունից առաջ այս ստուգատեսը մեր ըմբիշների համար վերջին քննությունն էր:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:…