Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հրավերով այս օրերին Ծաղկաձորում է գտնվում Բելառուսի դահուկավազքի հավաքականը: Բելառուս դահուկորդները նախապատրաստվում են Սոչիի օլիմպիական խաղերին:
2015թ-ին Երևանի ֆիզկուլտ ինստիտուտը կդառնա 70 տարեկան: Մեր մարզական միակ ԲՈՒՀ-ի հոբելյանը մեծ շուքով է նշվելու, այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: