Անցած տարվա ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: 2018 թվականին ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյուքներն է ամփոփել ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա նկատել է, որ հիմա մեղադրանքներ են հնչում, թե նոր իշխանությունները եկան, հանցագործությունների թիվն աճեց, սակայն 2018 թվականի առաջին եռամսյակում, երբ նոր իշխանություն չկար, արձանագրված դեպքերի աճի ցուցանիշը 11,2 տոկոս է եղել: Ինչ վերաբերում է համաներումից հետո կատարված հանցագործությունների ցուցանիշներին, ապա վերջին տվյալներով՝ ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է հանցագործություն: