Փողոցային առեւտրով զբաղվողները կրկին բողոքի ակցիա են անցկացրել: Քաղաքապետարանում նրանց խոստացել էին՝ կտեղավորեն հարմար տաղավարներում, որոնք պետք է պատրաստ լինեին մինչեւ հունվարի մեկը: Տաղավարները, սակայն, մինչեւ այսօր չկան, իսկ ոստիկաններն արգելում են փողոցում ու մայթերին առեւտրով զբաղվել: Նրանց առաջարկել են առեւտուր անել շուկաներում, որտեղից իրենք են ապրանք գնում և փողոցներում մի քանի դրամ ավել գումարով իրացնում: Հուսահատ առեւտրականները եկել են կառավարության դիմաց` խնդրելու, որ գոնե կառավարությունն իրենց գանգատը քաղաքապետարան հասցնի: