Պետական պարգևներ զինծառայողներին, ազատամարտիկներին, նաև հետմահու: Հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ օրվա հերոսներին է պարգևատրել Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական բանակը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Հաղթանակները բազում են եղել, լեգենդար հերոսները՝ շատ: Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ կայացել է հայկական բանակը, խոնարհվել կյանքը հանուն բանակի զոհածների հիշատակի առաջ: