Հայ զինվորը հաղթանակներ է տոնում ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ խաղաղ պայմաններում: Մեկ անգամ չէ, որ մեր զինվոր մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցահարթականերում՝ բարձր պահելով ոչ միայն հայկական սպորտի, այլև հայկական բանակի պատիվը: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը հանդիպել է բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Դադիկյանին, ով, ծառայելով հայոց բանակում, դարձել է աշխարհի չեմպիոն: Ավելին՝ մեր զինվոր մարզիկը չեմպիոնական տիտղոսը նվաճել է Թուրքիայում: