Մոսկվայում արտասահմանցի լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են Արցախի հիմնախնդրից և Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպումից: «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ չի կարող բացահայտել Ալիևի հետ իր զրույցների ամբողջ բովանդակությունը, քանի որ դա էթիկապես ճիշտ չէ, բայց ընդհանուր գծերով խոսակցությունների թեմաները հրապարակվում են: Փաշինյան- Ալիև դավոսյան երկխոսությանն են արձագանքում նաև հայկական երկրորդ հանրապետությունից: Ցանկացած նման հանդիպում Արցախը միշտ ողջունել է: Դա հնարավորություն է` պահպանելու բանակցային գործընթացի շարունակականությունը: