Այսօր առավոտյան մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան: Հայաստանի կառավարության ղեկավարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում հանդես է եկել ելույթով, որը նվիրված է եղել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի դրական դինամիկան պահպանվի և լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ անդամ երկրների տնտեսական աճի համար: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում զրուցել է նաև լրագրողների հետ, խոսել Հայաստանում գազի գնի մասին, ներկայացրել Վենեսուելայում ստեղծված քաղաքական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը և պատասխանել այլ հարցերի: