474 միլիոն դրամ կամ 974 հազար դոլար. Երեւանի քաղաքապետարանն Ամանորին պարգեւատրել է 1628 քաղաքացու: Պարգեւատրվածները քաղաքապետարանի ու դրան ենթակա կառույցների աշխատակիցներ են: Նրանց անուններն ու պարգեւավճարի չափը, սակայն, գաղտնի է պահվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ անձնական տվյալները երրորդ անձանց չեն տրվում կամ տրվում են միայն գործատուի գրավոր թույլտվությամբ: Խոսքի ազատության կենտրոնի ղեկավարը, սակայն, պնդել է` տվյալները պետք է հասանելի լինեն բոլորին եւ տեղադրված լինեն քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Պարգեւավճարներին ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: