ԱՊՀ ամբողջ տարածքում մեծ հեղինակություն վայելող «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Հայաստանն իր թիմը կունենա: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ հայկական «Մուլտի Արմյանե» թիմն առաջին անգամ կներկայացնի Հայաստանը միջազգային հեղինակավոր փառատոնին: Գագիկ Ծառուկյանը հոգացել է, որ թիմը մրցույթի ամբողջ ընթացքում ֆինանսական որևէ մի խնդիր չունենա: