Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Շվեյցարիա: Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: «Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ գործակցությամբ և մեր երկրում հնարավոր գործունեությամբ»,- ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը JICA-ի/ Ջայկա/ , eBay-ի և APPLE-ի ղեկավարների հետ ևս քննարկել է հնարավոր գործակցության հեռանկարները: Դավոսում կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: