140 երկիր այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանն ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարում: Մեր երկիրը իսրայելցի բլոգերին հետաքրքիր է և՛ բնությամբ, և՛ ճարտարապետությամբ: Հայերին նա բնորոշում է որպես ոչ սովորական ժողովուրդ: Այս անգամ բլոգերը մեր երկիր է ժամանել ճանաչողական այցով, կլինի նաև սահմանամերձ գոտիներում: Իր բլոգում ուզում է պատմել Ադրբեջանի կողմից հրետակոծվող գյուղերում ապրող մարդկանց մասին: Հայաստանյան այս այցելության ընթացքում Լապշինը Արցախ չի այցելի: