Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Երեկվա նիստի օրակարգում նաև Հայաստանում կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունների դիտարկման հարցն էր: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ ընտրություններն անցել են միջազ գային չափանիշներին համապատասխան: «Այժմ, երբ ձևավորվել է նոր պառլամենտը, մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն»,-նշել է Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ այդ թեզն առաջին անգամ հռչակել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ մինչև բուն ելույթին անցնելը, ԲՀԿ խմբակցության պատգամավորը կոշտ պատասխան է հնչեցրել ադրբեջանցի պատվիրակների՝Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ գնահատականներին: