Իրանի վերաբերյալ հայտարարություն անելիս պետք է ուշադիր լինել, դրանք կրկնվելու դեպքում հարևան երկրում կարող են ընկալվել որպես մեսիջ: Պատգամավոր Հայկ Կոնջորյանի աղմուկ հանած ելույթին են անդրադարձել իրանագետներ Ահարոն Վարդանյանը և Գարիկ Միսակյանը: Հիշեցնենք՝ պատգամավորը խորհրդարանում հայտարարել էր՝ «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Ելույթից հետո Հայկ Կոնջորյանը նշել էր՝ եղել է վրիպակ, որն այլևս չի կրկնվի: