Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որն ավարտվել է երեկ ուշ երեկոյան: Քննարկվել են ներկուսակցական հարցեր, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներ: Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախի հիմնահարցի լուծմանն ուղղված իշխանության քայլերից: Գերագույն մարմնի նիստը ղեկավարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»: