Օրվա քրեական քրոնիկոնում խոշոր բացահայտումների ու յուրացումների դեպքեր են: Քննչական կոմիտեն մի քանի գործերով բացահայտել է պետությանը վնաս հասցնելու խոշոր դեպքեր: Եվ այսպես՝ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Պետությանը պատճառված 1.270.000 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Մեկ այլ գործով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետը կազմակերպել է ապօրինի ծառահատում ու ստացել է 300 հազար դրամ կաշառք: Կանխվել է նաև թմրամիջոցի արտահանման աննախադեպ փորձ: