Ավտոներկրողներն այսօր կրկին կառավարության մոտ էին: Պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք դժգոհ են ամռանն ընդունված կառավարության որոշումից, ըստ որի՝ նվիրած ավտոմեքենայի համար պետք է հարկվեն: Ակցիայի մասնակիցներից շատերը կառավարության մոտ են եկել տուգանքները ձեռքներին, նշել, որ չեն հասկանում թե ինչու՞ պետք է նվիրատվության համար հարկ վճարեն: Կառավարության մոտ նրանց լսել է վարչապետի օգնականը: Պաշտոնյան ցուցարարներին տեղեկացրել է, որ նոր կարգ են մշակել, ըստ որի՝ վաճառքի ու նվիրատվության համար ներկրողը պետք է վճարի 1.5 տոկոս հարկ: Այս պատասխանն էլ ներկրողներին չի գոհացրել, շարունակել են պահանջել վարչապետին: