Ռոբերտ Քոչարյանի գործով քննվող դատական նիստն այսօր ավարտվել է: Դատարանը հեռացել է որոշում կայացնելու, վճիռը կհրապարակվի հունվարի 18-ին: Հիշեցնենք` դատարանը քննում էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ 2-րդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին: Միաժամանակ պաշտպանական կողմն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու համար: Երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանն այս իրավիճակն անոմալ է որակել: Նա ասել է, որ գրավի թիվ ,որպես այդպիսին, իրենք չեն նախատեսել՝ դա թողնելով դատավորի հայեցողությանը: Փաստաբանի պնդմամբ՝ իրենք դատարանին են ներկայացրել Մարտի 1-ի հանրահավաքի մասին պատմող 15-ից ավելի տեսանյութ ու ձայնագրություն: