Փոխնախագահների ընտրությունից հետո խորհրդարանում քննարկվել են մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Այսպիսով՝ տասնմեկ հանձնաժողովից ութը կգլխավորեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, երկուսը՝ «Բարգավաճ Հայասատան» , մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու նորաստեղծ հանձնաժողովների նախագահների թեկնածուները ԲՀԿ-ից են: Նաիրա Զոհրաբյանն առաջադրվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: