Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Երկրի նախագահը հրամանագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Երկրի ղեկավարները Հանրապետության նախագահի նստավայրում քննարկել են նոր իշխանությունից հասարակության ակնկալիքներն ու դրանք արդարացնելու ճանապարհները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի հանդեպ ունեցած իր պարտավորությունները: «Իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: