Աբխազիան այսօր փակել է ելքն ու մուտքը դեպի Վրաստան: Պատճառը հարևան երկրում տարածված H1N1 վիրուսն է: Հայաստանում այդ օրինակին չեն պատրաստվում հետևել, քանի որ վիրուսը, միևնույնն է, մեր երկրում կա: Առողջապահության նախարարության մասնագետն այսօր խոսել է դրա տարածման մասին և հաստատել, որ H1N1 վիրուսից Հայաստանում մեկ մարդ է մահացել: Փոխարենը իրականությանը չի համապատասխանում լուրը, թե Արաբկիր Բ/Կ-ում անցած գիշեր 3-ամյա աղջկա մահվան պատճառը նույն վիրուսն է: Արտաքին գործերերի նախարարությունն էլ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Վրաստանում վիրուսից մահացածների մեջ հայեր չկան: