Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի: Բնակիչներից ստացված զանգերի և դժգոհությունների հիման վրա նոր տարվա առաջին օրերից Երևանի քաղաքապետարանը գյուղմթերքի առևտրով զբաղվողներին զգուշացրել է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել շուկաներում: Շուկաների տնօրինությունները պատրաստակամություն են հայտնել մատչելի պայմաններով, որոշ շուկաներում էլ անվճար տաղավարներ տրամադրել փողոցային առևտրով զբաղվողներին: Շարունակվու՞մ է արդյոք Երևանում բացօթյա առևտուրը և ինչպիսի՞ն է պատկերը մայրաքաղաքի փողոցներում: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այսօր շրջել է մի քանի վարչական շրջաններում: