Items filtered by date: Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021
Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021 22:03

Էպիկենտրոն 23.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 23.06.2021

Published in Անցուդարձ

Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայում կարող է լինել այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի սուվերեն տարածքը: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողներին ասել է Տիգրան Ավինյանը:Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է,որ բանակցություններն այդ ուղղությամբ ընթանում են: Ավինյանն անդրադարձել է նաև Օձուն համայնքի ղեկավարին մարզպետարանում ծեծի ենթարկելու միջադեպին,նշել, որ իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները:

Վերահաշվարկ է արվել նաև Մալաթիա-Սեբաստիայում տեղակայված 7/7 տեղամասում: Այս ընտրատեղամասը դեռ ընտրությունների օրը աչքի էր ընկել ամենատարբեր միջադեպերով: Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Քլոյանը հնարավոր է՝ տուգանվի, քանի որ քվեաթերթիկների պարկը եղել է կիսաբաց:

Ինչպես հանրապետության տարբեր բնակավայրերում,այնպես էլ Երևանում մի շարք ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկ է իրականացվել: Մեր նկարահանող խումբը եղել է Արաբկիրի թաղապետարանի շենքում,որտեղ ընդհանուր առմամբ 11 ընտրատեղամասի վերհաշվարկ է ընթացել: Ցուցանիշների ակնառու տարբերություն չի գրանցվել: Հանձնաժողովի անդամների միջև բանավեճ է ծավալվել քվեաթերթիկների վավեր լինելու հարցի շուրջ:

Դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին ասել է,որ քննարկում են մյուս ուժերի հետ ՍԴ դիմելու հարցը: Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը նշել է, որ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարի կողմից մեկնված հաշտության ձեռք չի տեսել:


Արայիկ Հարությունյանը Արցախի Վերածննդի հրապարակում երեկ կայացած հանրահավաքի ժամանակ մեկնաբանել է իր հրաժարականի պահանջը: Նախագահը շեշտել է, որ իր համար խիստ ցավոտ է դավաճանության և անգործության համար մեղադրվելը և հայտարարել,որ նոր ընտրությունների դեպքում չի առաջադրվի: Ավելի ուշ նույն հրապարակում հավաքվել են նախագահի հրաժարականը պահանջող քաղաքացիները:

 


Հունիսի 23-ին մարզաշխարհը նշում է միջազգային օլիմպիական օրը: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք պետք է միավորվենք, օգտագործենք սպորտի գերող ուժը և շարունակենք նպատակային նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հայ մարզիկներին մաղթելով հաղթանակ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում:

 


Հունիսի 23-ին մարզաշխարհը նշում է միջազգային օլիմպիական օրը: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք պետք է միավորվենք, օգտագործենք սպորտի գերող ուժը և շարունակենք նպատակային նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հայ մարզիկներին մաղթելով հաղթանակ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։