Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021
Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 21:53

Էպիկենտրոն 24.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 24.02.2021

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 20:15

Լեռնադահուկային դասընթաց N 8 24.02.2021

Published in Դեպի Տոկիո

Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում վարչապետի հայտարարությունը չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր»-ի մասին: Փոխարենը թեման բուռն քննարկվում է Ռուսաստանում: Ռուս փորձագետները Փաշինյանին մեղադրում են ստելու և սեփական անմեղության վարկածը առաջ քաշելու համար: Պետական Դումայում հայտարարել են, որ Հայաստանի ղեկավարը պետք է հրապարակավ ներողություն խնդրի՝ ռուսական զենքի հեղինակությանը լուրջ վնաս հասցնելու համար:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է մեր երկրում Չինաստանի նորանշանակ դեսպանին: Միքայել Մելքումյանը Ֆան Յոնգին է ներկայացրել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Պատգամավորը Չինաստանից ակնկալում է գործուն քայլեր հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Քննարկվել են նաև հայ-չինական առևտրատնտեսական հեռանկարներն ու առկա հնարավորությունները: 

Հայրենիքի փրկության շարժման երիտասարդներն այսօր իրազեկման ակցիա են իրականացրել բուհերում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Ուսանո՛ղ, ոտքի՛, դասախո՛ս, միացի՛ր» կոչերով ակցիայի մասնակիցները շրջել են մայր բուհի և տնտեսագիտական համալսարանի միջանցքներում ու լսարաններում: «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, Շուշին էլ հայկական է»,- ցուցարարների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը: Ժողինստիտուտի դարպասների փակ լինելու պատճառով ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել:

«ՊԵԿ-ը 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին տեղեկություններ չունի»,- խորհրդարանում լրագրողներին ասել է Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպվում են համապատասխան ընթացակարգով, որը գաղտնի է, ուստի չի կարող հանրայնացվել։

«Իսկանդեր»-ի մասին վարչապետի տեսակետն ունի ուսումնասիրման կարիք»,- կարծում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանն «Իսկանդեր»-ի որակի մասին առաջարկում է հարցնել Սերժ Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ժողովրդի վրա կրակելու իր աղմկոտ հայտարությանը և Աբու-Դաբիի ցուցահանդեսում Հայաստանի ռազմական տեխնիկայի չցուցադրմանն առնչվող սկանդալին:

Ավելի քան 4 տարի տևած քննությունից հետո դատարանն այսօր հրապարակել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով վճիռը: 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված խմբի ներկայացուցիչների հիմնական մասը դատապարտվել է 7-8 տարի ազատազրկման: 25 տարի ազատազրկում է սպասվում Սմբատ Բարսեղյանին՝ 2 ոստիկանի սպանելու համար: Իսկ ահա ոստիկանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվել և ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Խմբի անդամները պատրաստվում են բողոքարկել վճիռները:

Գործարարների «Գիտուժ» նախաձեռնությունը պահանջում է կառավարությունից ու ԱԺ-ից ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Այս ոլորտին գումար տրամադրելն, ըստ նրանց, ներդրում է, որը մնում է երկրում ու ավելանում: «Գիտուժ»-ի հերթական հանդիպումն անցել է «Հզոր գիտություն, ուժեղ պետություն» կարգախոսի ներքո:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։