Items filtered by date: Հինգշաբթի, 14 Մայիսի 2020
Հինգշաբթի, 14 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 14.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարության նիստից հետո Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվել է խորհրդարանում: Այդ նպատակով Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայիսի 18-ից ամբողջությամբ գործելու է հանրային տրանսպորտը,որտեղ դիմակ կրելը լինելու է պարտադիր: Իսկ ահա հանրային բաց և փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր դառնալու է մայիսի 25-ից: Երկուշաբթի վերաբացվելու են նաև մանկապարտեզները, մարզասրահները, առևտրի կենտրոնները և այլ օբյեկտներ:

Վերին Լարսի չեզոք գոտում 3 օր գիշերած Հայաստանի 15 քաղաքացիները վերադարձել են Ռուսաստան,«Էպիկենտրոն»-ին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղարը: Հարություն Հայրապետյանի խոսքով՝ քաղաքացիները տեղյակ են եղել սահմանի փակ լինելու մասին, սակայն չեն ենթարկվել իրենց բնակության վայր վերադառնալու հորդորներին: Չեզոք գոտում մնացած քաղաքացիները, հիշեցնենք, ArmDaily-ին ահազանգել էին, որ վրացի սահմանապահները ստիպում են իրենց լքել տարածքը:

Կառավարությունը որոշել է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը:«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարեցնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Գործադիրը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը: Այն գործատուներին, ընկերություններին, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով նաև աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ:

Արդեն երկու ամիս է՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հիմնադրամն առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացնում կարիքավոր ընտանքիներին, տարեցներին, ազատամարտիկներին, առողջական խնդիրներ ունեցող անձանց: Զուգահեռ Երևանի վարչական շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ ընդդեմ կորոնավիրուսի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։