Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020 22:05

Էպիկենտրոն 28.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ադրբեջանը ռազմական ավիացիայով թիրախավորել է Ստեփանակերտը, հարվածել անգամ ծննդատանը: Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ: Արցախում ճշտում են մայրաքաղաքի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Թշնամին «Սմերչ»-ով խփել է Շուշիին. կա մեկ զոհ. հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորվել է 3 փրկարար: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արցախի մեր գործընկերների ուղարկած տեսանյութը:

Բողոքի ցույց է տեղի ունեցել Բրյուսելում: ԵՄ շենքի դիմաց հավաքված մեր հայրենակիցները միջազգային կառույցներից պահանջել են դադարեցնել կոչերն ու պատժամիջոցներ սահմանել ահաբեկչական երկու երկրների հանդեպ: Ակցիայի մասնակիցները նաև հանդիպում են պահանջել ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Կառույցից արձագանքը չի ուշացել:

Թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից: Կառավարության լրատվական ծառայության տեսանյութը:

Թշնամին դեռ երեկ ռմբակոծել էր Մարտունու շրջանի Ննգի համայնքը: Գյուղի երկու բնակիչ թեթև մարմնական վնասվածք է ստացել, վնասվել են տներ, ոչնչացվել են ընտանի կենդանիներ: Տեղացիներն Արցախի մեր գործընկերներին պատմել են, որ թշնամին գյուղի վրա ռազմական ավիացիա է կիրառել:

Միջազգային հարթակներում արդեն սկսել են խոսել Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու մասին: «Եթե Բրյուսելը չգիտակցի, որ պետք է կարողանա ատամ ցույց տալ Անկարային, ապա դա կդառնա Էրդողանի հերթական հաղթանակը և ամբողջ Եվրամիության պարտությունը»,- կարծում է քաղաքագետ Թևան Պողոսյանը: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ այս փուլում անիմաստ է համարում սպասելը, որ Թուրքիային զսպելու համար միջազգային կառույցներն ու գերտերությունները կտրուկ քայլեր կձեռնարկեն:

Ադրբեջանի ԶՈՒ-երն այսօր ռազմական ավիացիայով թիրախավորել են Ստեփանակերտը, հարվածել անգամ ծննդատանը: Կան բազմաթիվ ավերածություններ: Արցախում ճշտում են մայրաքաղաքի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Թշնամին «Սմերչ»-ով խփել է Շուշիին. կա մեկ զոհ և երկու վիրավոր: Հայաստանի ՊՆ-ն անհիմն և կեղծ է որակել Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը «Սմերչ»-ով հարվածել են Բարդա քաղաքին: Պատերազմական գործողությունների 32-րդ օրվա ամփոփ պատկերն այս պահի դրությամբ իմի է բերել մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

Մարտական գործողություններով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել: Կներվեն մարտական գործողություններին մասնակցած անձանց վարկային պարտավորությունները, արտոնություններ կգործեն նաև ԵԱՏՄ շուկայից որոշ ապրանքատեսակների ներմուծման գործընթացում: Իսկ թուրքական ապրանքների բոյկոտի ֆոնին՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն առաջարկում է դիտարկել արաբական շուկա մուտք գործելու տարբերակը:

Սփյուռքահայերն ակտիվ գործողություններ են ձեռնարկել նաև Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում: Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ բողոքի երկու խոշոր ակցիաներ են տեղի ունեցել՝ մեկը Թել Ավիվում, մյուսը՝ Բուենոս Այրեսում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։