Դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ և ոստիկանական աննախադեպ հսկողություն՝ ԱԺ-ի տարածքում. այս պայմաններում է Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքը Բաղրամյան պողոտայում: Այն պահին, երբ վարչապետն իր թիմով մասնակցում էր պատգամավորների հետ հարց-պատասխանին, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հորդորել է իշխանականներին դուրս գալ շենքից և առերեսվել իրականության հետ: Ընդդիմությունը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել բանակին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հարթակից հայտարարվել է, որ մեղադրանք է առաջադրվել ընդդիմության վարչապետի թեկնածուին՝ պետական կարգի տապալման հոդվածով: Վազգեն Մանուկյանն ասել է, որ համաձայն նախագահի նստավայրից ստացված պատասխանի՝ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով մինչև մարտի 8-ը կմնա ԳՇ պետի պաշտոնում, իսկ մինչև այդ նախագահը նորից կդիմի ՍԴ: