ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է՝ կան առերևույթ հիմքեր նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. այս մասին Հովակիմյանը երեկ գրել էր Ֆեյսբուքի իր էջում: Նրա գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: «Իշխանությունն ընկել է ցնցումների մեջ»,- նման կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքեր չեն տեսնում: Իսկ ահա իշխանական պատգամավորները հրաժարվել են մեկնաբանել իրենց գործընկերոջ հայտարարությունը: