Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021 17:33

«Իրանի կարմիր գիծը ՀՀ տարածքային ամբողջականությունն է». Երևանում կայացավ Այվազյան-Զարիֆ հանդիպումը

Մոհամմադ Ջավադ Զարիֆն առանձնազրույց է ունեցել Արա Այվազյանի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այվազյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա նոր մարտահրավերներին՝ նշելով, որ դրանք ստեղծվել են արցախյան հակամարտությունն ուժով լուծելու՝ Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»,- ընդգծել է մեր երկրի արտգործնախարարը: Կարևոր համարելով բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Զարիֆն ընդգծել է, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է: Իրանցի դիվանագետն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում ահաբեկիչների ու գրոհայինների ներկայությունից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։