Փոխհատուցում ստանալու պահանջով այսօր ՊՆ-ի դիմաց են հավաքվել զորակոչով և կամավոր սկզբունքներով պատերազմին մասնակցած քաղաքացիներ: Նրանք հանդիպում են պահանջել նախարի հետ,որպեսզի հասկանան,թե երբ են աշխատավարձ ստանալու:Ակցիայի մասնակիցների տեղեկություններով՝ պատերազմին մասնակցած մոտ 2700 մարդ առ այսօր չի վարձատրվել: «Եթե կառավարությունը այս հարցը չլուծի,պատերազմի դեպքում ոչ մեկը կռիվ չի գնա»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: