Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ ռազամգերիների ծնողները, հավաքվել են մեր երկրում Միացյալ նահանգների և Ֆրանսիայի դեսպանատների մոտ՝ իրենց որդիներին ազատ արձակելուն աջակցելու պահանջով: Ցուցարարները իրենց պահանջների գրավոր ձևակերպումը ներկայացրել են դեսպանատան աշխատակցիներին: Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ: Այստեղ նրանց հայտնել են,որ որոնողական աշխատանքները շարունակվում են: