Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի նվազում, այլև վերջին շրջանում նոր թափ է առել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Սոցցանցերում դեռ տեսնում ենք «մորթենք, արյունը խմենք» մեկնաբանություններ, ինչն, ըստ Արման Թաթոյանի, պետական հիմքի վրա դրված քաղաքականության արդյունք է: Անդրադառնալով սահմանների որոշման գործընթացին՝ օմբուդսմենն ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողովներ, որոնք նախ գույքագրում կկատարեն, ինչից հետո միայն սահմանների բաժանում կկատարվի: Թաթոյանը խոսել է նաև գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ խնդիրն իրավական ատյաններից հեռու պահելու համար: