Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020 19:22

Գորիսի քաղաքապետին առևանգե՞լ են. Առուշ Առուշանյանի աջակիցները հավաքվել են ՔԿ-ի դիմաց

Լուսադեմին բերման ենթարկված Գորիսի քաղաքապետը քննչական կոմիտեում է: Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու հոդվածներով. այս մասին Քննչական կոմիտեից հայտնել են Առուշանյանին տեսակցելու գնացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Քննչական կոմիտեի մոտ հավաքված իրավապաշտպաններն ու փաստաբանները Գորիսի քաղաքապետի շուրջ ընթացող գործընթացը համարել են քաղաքական հետապնդում: Առուշանյանի պաշտպանը չի բացառել, որ առաջիկա ժամերին իր պաշտպանյալին նոր մեղադրանքներ առաջադրեն և փորձեն կալանավորել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։