Ազատության հրապարակում կայացել է ընդդիմադիր 17 ուժերի հրավիրած համապետական բազմամարդ հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից հղած ուղերձն ընթերցել է պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Փաշինյանն այլեւս անցյալ է:Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են»,- նշված է եղել Ծառուկյանի ուղերձում: Ելույթներ են ունեցել նաև ընդդիմադիր մյուս ուժերի ղեկավարները: Երկրի վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը: