Հայաստանում հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում կրքերը լարված են գիտակրթական ոլորտում: Չեն դադարում մտահոգությունները Բարձրագույն կրթության և գիտության մասին աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ, համաձայն որի բուհերի ռեկտորն այսուհետև ոչ թե կընտրվի, այլ կնշանակվի ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է՝ եթե խորհրդարանն այս տարբերակով ընդունի նախագիծը, կդիմի Սահմանադրական դատարան: Իր մտահոգությունների մասին է խոսել նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: