«Չճանաչված պետությունում ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա»,- հայ-ռուսական տեսակամուրջի ժամանակ հայտարարել են ռուս ռազմական փորձագետները: Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից Կոնստանտին Սիվկովի պնդմամբ՝ 45-օրյա պատերազմն ավարտվել է ոչ ոքի, քանի որ Ադրբեջանը, չնայած իր սպառազինությանն ու մարդկային ներուժին, չի կարողացել հասնել իր նպատակին: