Gallup international ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ պատերազմից հետո քաղաքացիների շրջանում նվազել է հավատը նաև պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Հարցման ընթացքում ուսումնասիրվել են նաև խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու, երկրի անվտանգության վերաբերյալ քաղաքացիների տեսակետները: