Հայաստանը պատրաստ է ակտիվ գործակցության՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ վարչապետները քննարկել են տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ծրագրերը: Կարևորվել է միասնական շուկայի ամրապնդումը, որպեսզի ապրանքները, ծառայություններն ու կապիտալն ավելի ազատ տեղաշարժվեն ԵԱՏՄ երկրների ներսում: