«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ պատերազմում Հայաստանի պարտության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետն, ըստ Մինասյանի, ոչ սթափ վիճակում հրաման է տվել գրավել «Լելե Թեփե»-ն՝ ներկայացնելու համար, թե իր օրոք ազատագրվում է ապրիլյան պատերազմում կորսված բարձունքը: Ազատամարտիկը ժողովրդին կոչ է արել մասնակցել Ազատության հրապարակում վաղը կայանալիք հանրահավաքին: 17 ուժերի հանրահավաքին մասնակցելու կոչ են արել նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները: