Այսօր առավոտից անհայտ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջել են հանդիպում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ տեղեկություն ստանան գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման մասին։ Նրանց հետ հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: