Երկուշաբթի, 09 Նոյեմբերի 2020 18:49

«Պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը».17 քաղաքական ուժերի հայտարարությունը

17 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ: «Որպես պետություն և ժողովուրդ՝ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ: Անդառնալի կորուստները կանխելու համար 17 ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը: Հայտարարությանը միացածների թվում են նաև ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս», «Երկիր Ծիրանի», ՀՀԿ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները: Հայտարարությունը բաց է միանալու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։