Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020 11:17

Փաշինյանը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին. ի՞նչ հարցեր է նա տվել Պոմպեոյին

Ինչպե՞ս պարզել՝ ով է մեղավորը հրադադարի խախտման համար, և ի՞նչ հետևանք է ունենալու դա խախտող կողմի համար: Այս հարցերն է Նիկոլ Փաշինյանը տվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին երեկ գիշերը ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Կոռեկտ չեմ համարում ասել՝ ինչ է պատասխանել պետքարտուղարը, բայց հուսով եմ ԱՄՆ-ում այսօր կպատասխանեն այդ հարցերին»,- նշել է Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ այս ընթացքում Հայաստանը եղել է մաքսիմալ ճկուն և եկել այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: «Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի»,- ասել է Փաշինյանը՝ այս անգամ համախմբման կոչ անելով ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։